Գլխավոր Ավելին

Գիտական լսումը ընթացավ բուռն քննարկումներով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսումը վերածվեց բուռն քննարկման։ Վիրաբույժ Խաչիկ Այվազյանը ներկայացրեց զեկույց «Սուր պանկրեատիտներ, վարման տակտիկա» թեմայով։ Բժիշկը անդրադարձավ սուր պանկրեատիտների և դրանց բարդությունների վարման տակտիկային, թե երբ է ցուցված ինտենսիվ, ինֆուզիոն և հակաբիոտիկոթերապիան։

Խաչիկ Այվազյանը խոսեց նաև հնարավոր բարդությունների, այդ թվում՝ կոմպարտմենտ սինդրոմի առաջացման, դրանց դեմ պայքարի միջոցների մասին։ Վիրաբույժը շեշտեց, որ ինվազիվ, վիրաբուժական միջամտությունները պետք է հետաձգել առնվազն 4-8 շաբաթ՝ մինչև նեկրոզի օջախների սահմանափակմանը։

«Որպես առաջնային վիրաբուժական միջամտություն պետք է դիտվի նեկրոզի օջախի միջմաշկային կամ էնդոսկոպիկ դրենավորումը»,-ասաց Խաչիկ Այվազյանը՝ շեշտելով, որ պետք է խուսափել բաց նեկրէկտոմիայից, որովայնի խոռոչի սանացիայից, իսկ խոլեցիստէկտոմիան կատարել խելամիտ ժամկետներում։

Գիտական լսումը ընթացավ բուռն քննարկումներով։ Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և համալսարանական հիվանդանոցում սուր պանկրեատիտ ախտորոշմամբ պացիենտների հոսքը՝ վիրաբուժական, ռեանիմացիոն, դիագնոստիկ և թերապևտիկ բաժանմունքների բժիշկները բազում հարցեր հնչեցրեցին, ներկայացրեցին առաջարկներ, որոնք կարող են հիմք դառնալ որպես ներհիվանդանոցային վարման տակտկա:

×
facebook sharing button facebook